Բելգիան հաղթեց Ֆինլանդիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020. B խումբ

Խմբային փուլի վերջին տուրում Բելգիայի հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆինլանդիայի ընտրանու դարպասը: 74-րդ րոպեին ֆինլանդացիների դարպասապահի ինքնագոլի արդյունքում բելգիացիներն առաջ անցան հաշվի մեջ, իսկ 7 րոպե անց Լուկակուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Այսպիսով Բելգիայի հավաքականը խմբում վաստակեց 9 միավոր ու գրավելով առաջին տեղը՝ դուրս եկավ փլեյ-օֆֆ: Ֆինլանդիայի հավաքականը 3 միավորով 3-րդն է: