Կինգսլի Կոմանը ենթարկվել է սրտի վիրահատության

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ակումբի Twitter-յան էջին հայտնել է, որ ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանը ենթարկվել է սրտի վիրահատության։

Ֆուտբոլիստի մոտ առկա է եղել արիթմիա։ Նագելսմանը հայտնել է, որ Կոմանի մոտ հայտնաբերվել է սրտի աշխատանքի թեթև խանգարում։ 25-ամյա հարձակվողը բաց կթողնի մոտավորապես երկու շաբաթ։

Ընթացիկ մրցաշրջանում Կոմանը մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։