Ինտեր Մայամին ցանկանում է պայմանագիր կնքել Մեսսիի հետ․ Իգուաին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է Լեո Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության, ինչպես նաև իր ապագայի մասին։

«Ես չեմ ցանկանում ընկնել անհարմար իրավիճակի մեջ։ Տեղյակ չեմ Մեսսիի՝ մեր ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Նա երկու տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։ Իմ ակումբը ցանկանում է հրավիրել նրան։ Տեսնենք՝ ինչ կստացվի։

Ես դեռևս մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ինտեր Մայամիի» հետ։ Պայմանագրիս ժամկետը լրանալուց հետո կգնամ արձակուրդ և որոշ ժամանակով դադար կվերցնեմ»,- այս մասին արգենտինացի հարձակվողն ասել է ESPN 360-ին տված հարցազրույցում։