Ռիվեր Փլեյթի հարձակվողը կարիերան կշարունակի մադրիդյան գրանդում

Մադրիդի «Աթլետիկոն» համաձայնության է հասել «Ռիվեր Փլեյթի» հետ՝ 18-ամյա հարձակվող Մատիաս Արեսոյի տրանսֆերի շուրջ։

Ինչպես հաղորդում է Ovacion Digital-ը, իսպանական ակումբի ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ավարտին հասցնել գործարքը։

Առայժմ տրանսֆերի մասին մանրամասներ հայտնի չեն։Հարկ է նշել, որ, չնայած 18 տարեկան լինելուն, Արեսոն արգենտինական ակումբում մասնակցել է 78 հանդիպման և խփել 33 գոլ։

Հարձակվողի պայմանագրի ժամկետը «Ռիվեր Փլեյթի» հետ լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։