🎥 Սևան ֆուտբոլային ակումբը կհամագործակցի TotoGaming-ի հետ

Տեղի ունեցավ TotoGaming-ի և «Սևան» ֆուտբոլային ակումբի միջև համագործակցության պայմանագրի ստորագրման արարողություն: Վերջին տարիներին TotoGaming -ը պարբերաբար դառնում է հայկական որևէ ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը: TotoGaming ընկերության մարքետինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը կարևորեց Սևանի բավականին հաջող մրցելույթները, նշելով, որ դրանք այս համագործակցության առաջնային դրդապատճառներից մեկն էին:

Համագործակցությանն անդրադարձավ նաև «Սևան» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժնի ղեկավար Խաչիկ Չախոյանը` հավելելով, որ այս համագործակցության հիմքում ակումբի գրանցած հաջողություններն են, որոնք չեն վրիպում տարբեր ընկերությունների կողմից:

Համագործակցությունը նախատեսված է մեկ տարվա համար, սակայն
TotoGaming -ի մարքետինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական: