Կումանին հեռացնելով` մենք հետքայլ կկատարենք. Բարսելոնայի փոխնախագահ

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու շշուկների մասին:

«Տնօրենների խորհրդի նիստի ժամանակ Կումանի հարցը չի բարձրաձայնվել: Մեզ բաժին էր հասել շատ ուժեղ մրցակից` ոչ այնքան լավ ժամանակաշրջանում: Կումանին հեռացնելով` մենք հետքայլ կկատարենք: Դա այնքան էլ խելամիտ որոշում չէ»,-Ռոմեուի խոսքերն է մեջբերում AS-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբի տնօրենների խորհրդի մի քանի անդամներ պահանջել էին` Կումանին ազատել զբաղեցրած պաշտոնից: