Սուլշերը հույս ունի, որ Լինգարդը կմնա ՄՅՈՒ-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է կիսապաշտպան Ջեսի Լինգարդի ապագայի մասին:

«Մենք նրան տեսնում ենք մեր ակումբի կազմում: Ջեսին մեր մոտ է վերադարձել «Վեսթ Հեմում» հրաշալի ժամանակահատված անցկացնելուց հետո: Նա ցույց տվեց իր կարողությունները և վերադարձավ Անգլիայի հավաքական: Մենք շատ ենք ցանկանում տեսնել Լինգարդի լավագույն խաղն այս մրցաշրջանում:

Նրա և ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, և այժմ բանակցություններ են ընթանում Լինգարդի և իր հայրիկի հետ: Մենք քաջալերում ենք նրան և հույս հայտնում, որ նա կմնա մեր ակումբում: Ջեսին ամբողջությամբ «կարմիր» է» ,- նորվեգացի մասնագետի խոսքերն է մեջբերում մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը: