Ռոմայի հրաշալի մեկնարկը Մոուրինյոյի գլխավորությամբ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին տուրում «Ռոման» 5-1 հաշվով ջախջախեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին:

Այս հանդիպումը «գայլերի» համար 6-րդն էր` Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Պորտուգալացի մասնագետի ղեկավարությամբ անցկացրած առաջին վեց խաղում հռոմեացիները տարել են նույնքան հաղթանակ:

Հաղթանակներից երեքը գրանցվել է Կոնֆերենցիաների լիգայի, ևս երեքը` Ա Սերիայի շրջանակում: Վերը նշված խաղերում «Ռոման» խփել է 19 գոլ` սեփական դարպասն ընդունելով չորսը: