Կումանի՝ Բարսելնայում մնալու հարցը կախված կլինի առաջիկա հանդիպումների արդյունքներից

«Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է աջակցել թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, սակայն իրավիճակը մոտ ապագայում կարող է փոխվել:

Diario Sport-ը հայտնում է, որ «Բարսան» կարող է փոխել վերաբերմունքը Կումանի նկատմամբ, եթե թիմը վատ արդյունքներ ցույց տա «Գրանադայի», «Կադիսի» և «Լևանտեի» հետ առաջիկա երեք հանդիպումներում:

Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիայից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո նիդերլանդացի մասնագետը ստացել է ակումբի ղեկավարության աջակցությունը։