Կրոսը՝ Եվրոյի խաղից հետո Ռոնալդուի հետ զրույցի մասին․ Հարցնում էի՝ ինչպես են գործերն Իտալիայում

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է՝ ինչի մասին է խոսել Կրիշտիանու Ռոնալդուի հետ Եվրո-2020-ի խմբային փուլի՝ Գերմանիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջև կայացած խաղից հետո (2-4):

«Մենք 4 մրցաշրջան միասին ենք խաղացել, ու չեմ չափազանցնի՝ ասելով, որ նրա հետ մենք ահռելի հաջողությունների ենք հասել, ինչի համար երախտապարտ ենք։ Հանդերձարանում մենք միշտ իրար կողքի էինք նստում։

Իհարկե, ուրախ էի նրան նորից տեսնել։ Նա վաղուց է հեռացել «Ռեալից», այնքան էլ հաճախ չենք տեսնվում։ Չենք խաղում «Յուվենտուսի» դեմ։

Խաղից հետո կարճ խոսեցինք, քննարկեցինք առաջիկա խաղերը։ Նրան ամենալավն եմ մաղթում, ու, հուսով եմ, որ Պորտուգալիան, ինչպես և մենք, դուրս կգա փլեյ-օֆֆ։ Հարցրի նրան՝ ինչպես են գործերն Իտալիայում, նա արդեն 3 տարի է այնտեղ է խաղում։

Խաղից հետո մենք այնքան էլ շատ ժամանակ չունեինք, իսկ մեր զրույցն աննկատ չմնաց։ Թունելում փոխանակվեցինք մարզաշապիկներով։ Հիանալի էր նրան նորից տեսնելը»,-ասել է Կրոսը Einfach mal Luppen-ի հետ զրույցում։