Հայտնի են Golden Boy մրցանակի հավակնորդները

Հայտնի են դարձել Golden Boy մրցանակի հավակնորդների ցանկում ընդգրկված 40 խաղացողների անունները:

Ցանկում ընդգրկվել են Ջուդ Բելինգհեմը («Բորուսիա Դորտմունդ»), Էրիկ Գարսիան («Բարսելոնա»), Ռայան Գրավենբերխը («Այաքս»), Մեյսոն Գրինվուդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Իլայշ Մորիբան, Յոշկո Գվարդիոլը (երկուսն էլ ՝ «ՌԲ Լայպցիգ»), Գաբրիել Մարտինելին («Արսենալ»), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Պեդրին («Բարսելոնա»), Ջովանի Ռեյնան («Բորուսիա Դորտմունդ»), Բուկայո Սական («Արսենալ»), Ֆլորիան Վիրցը («Բայեր») և այլ ֆուտբոլիստներ:

Հիշեցնենք, որ Golden Boy-ը ամենամյա մրցանակ է, որը Tuttosport-ը շնորհում է Եվրոպայում հանդես եկող մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ խաղացողներին:

Ավանդաբար՝ մրցույթի հաղթողը հայտարարվում է նոյեմբերին: Գործող մրցանակակիրը «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է: