Մեսսին ՉԼ-ում անցկացրած հանդիպումների քանակով 4-րդ տեղում է

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայում մասնակցել է 150 խաղի:

34-ամյա արգենտինացու համար հոբելյանական էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղը «Բրյուգեի» դեմ (1-1):

Գլխավոր եվրագավաթային մրցաշարում անցկացրած խաղերի քանակով փարիզյան ակումբի հարձակվողը զիջում է միայն Չավիին (151), Կրիշտիանու Ռոնալդուին (177) և Իկեր Կասիլյասին (177):

Չեմպիոնների լիգայի 150 խաղում Մեսսին խփել է 120 գոլ և կատարել 36 գոլային փոխանցում: