Շերիֆն անպարտելի է եվրագավաթային վերջին 10 հանդիպումներում

Մոլդովական «Շերիֆը», հաղթելով Դոնեցկի «Շախտյորին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում (2-0), եվրագավաթներում անպարտելիության շարքը հասցրեց 10 հանդիպման, դրանցից 9 խաղը՝ ընթացիկ մրցաշրջանում:

Ըստ Opta-ի, «Շերիֆը» հաղթել է 7 խաղում և ոչ-ոքի խաղացել 3 անգամ: Սա մոլդովական ակումբի պատմության մեջ առանց պարտությունների հանդիպումների լավագույն շարքն է:

Ընդ որում, «Շերիֆն» այս 10 հանդիպումներում ընդամենը 3 գոլ է բաց թողել:

Չեմպիոնների լիգայում հաջորդ հանդիպումը «Շերիֆը» կանցկացնի սեպտեմբերի 28-ին Մադրիդում ՝ «Ռեալի» հետ, իսկ «Շախտյորը» կհյուրընկալի «Ինտերին»: