Մենք պետք է լռենք և աշխատենք․ Պոչետինո

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Բրյուգեի» հետ հանդիպման արդյունքի մասին (1-1):

«Ժամանակ է պետք, որպեսզի Մեսսին, Նեյմարը և Մբապեն միմյանց հետ խաղակցվեն, որպեսզի իրենց եռյակը հաջողակ լինի: Պարզ էր, և ես այդ մասին խոսում էի վերջին օրերին:

Անհրաժեշտ էր ավելի ճկուն լինել խաղում, և ես գոհ եմ թիմի աշխատանքից: Երեկոն ամենալավը չէ, բայց մենք պետք է լռենք և աշխատենք:

Շատ կարևոր է ունենալ այդ անհրաժեշտ ժամանակը, մենք կփորձենք շատ ավելի լավ խաղալ», – մեջբերում է Պոչետինոյին Le Figaro-ն: