Լիվերպուլը Ռայոլայի հետ բանակցում է Հոլանդի տրանսֆերի շուրջ

«Լիվերպուլը» կարող է հաջորդ ամառ ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը:

todofichajes.com-ի հաղորդմամբ անգլիական ակումբը սկսել է բանակցությունները նորվեգացու գործակալ Մինո Ռայոլայի հետ: «Կարմիրները» շեշտը դնում են այն հանգամանքի վրա, որ առաջիկա ամռանը, ըստ պայմանագրի, ֆուտբոլիստի հրաժարագինը կազմելու է 75 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»:

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «մեղուների» կազմում անցկացրած վեց խաղում խփել է ութ գոլ և կատարել չորս արդյունավետ փոխանցում: