Ռյուդիգերի համար ՊՍԺ-ի հետ կպայքարի մադրիդյան գրանդը

Գերմանիայի հավաքականի և «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն առաջիկա ամռանը հնարավոր է` ազատ գործակալի կարգավիճակով լքի լոնդոնյան ակումբը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ «ազնվականները» բանակցում են ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, սակայն ընդհանուր համաձայնության գալ առայժմ չի ստացվում: Իրավիճակի ընթացքին հետևում են ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»:

Նշվում է, որ պաշտպանը ցանկանում է մնալ ներկայիս ակումբում` սակայն միայն վերջինիս կողմից իր պահանջները բավարարելու դեպքում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 28-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբում ցանկանում է ստանալ տարեկան 11,2 միլիոն եվրո:

Հավելենք, որ ներկայումս Ռյուդիգերը ստանում է 7,2 միլիոն եվրո: