Հայտնի են Հարվի Էլիոթի վերականգնման ժամկետները

«Լիվերպուլի» բժիշկ Ջիմ Մոքսոնը հայտնել է կիսապաշտպան Հարվի Էլիոթի վերականգնման ժամկետները:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, ֆուտբոլիստը հաջողությամբ բժշկական միջամտություն է ստացել և այժմ վերականգնողական փուլ է անցնում: Մերսիսայդյան ակումբի բժշկի հավաստմամբ 18-ամյա ֆուտբոլիստը կհասցնի վերականգնվել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը ծանր վնասվածք էր ստացել «Լիդսի» դեմ խաղում: Էլիոթն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ԱՊԼ-ի բոլոր չորս տուրերին, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: