Պաշտոնական․ Կեյսուկե Հոնդան նոր ակումբ ունի

Ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան տեղափոխվեց Սուդուվա, հայտնում է լիտվական ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ ուներ, ուստի լիտվացիները նրան անվճար ստացան: Կողմերը կնքել են կարճաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

35-ամյա Հոնդան նախկինում խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Նագոյա Գրամպուսը, Վենլոն, ԲԿՄԱ-ն, Միլանը, Պաչուկան, Մելբուռն Վիկտորին, Վիտեսը, Բոտաֆոգոն և Պորտիմոնենսեն:

Նա Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 98 հանդիպում և դարձել 37 գոլի հեղինակ: Նա Ռուսաստանի չեմպիոն է, Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող, Ռուսաստանի սուպերգավաթակիր, Իտալիայի սուպերգավաթակիր, Ասիայի գավաթի հաղթող: