Շևչենկոն բանակցություններ է վարում MLS-ի ակումբների հետ

Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է կարիերան շարունակել MLS-ում:

Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ ուկրաինացի մարզչի ծառայություններով հետաքրքրված է միանգամից երեք ակումբ: Այս պահին բանակցություններ են ընթանում:

Շևչենկոն մարզում էր Ուկրաինայի հավաքականը 2016 թվականից, իսկ թիմը լքեց Եվրո 2020-ից հետո:

Նշվում է նաև, որ Շևչենկոն կարող է գլխավորել Կիևի «Դինամոն»: Լրագրող Օլեգ Յաշչուկի փոխանցմամբ Չևչենկոն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի ռումինացի մասնագետ Միրչե Լուչեսկուին: