Արգենտինայի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Դեֆենսայի» հետ։
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց խաղին՝ փոխարինվելով հանդիպման 84-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Բոկան» իր ակտիվում ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։