Բարսելոնան ոչ մի հարված չի կատարել Բավարիայի դարպասին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի արտագնա խաղում Մյունխենի «Բավարիան» 3-0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:

Ինչպես հայտնում է Opta-ն, կատալոնական ակումբը ողջ հանդիպման ընթացքում ոչ մի հարված չի կատարել դարպասին: «Բարսելոնայի» համար սա առաջին նման դեպքն է Չեմպիոնների լիգայում 2003/2004 մրցաշրջանից հետո: