Սիմեոնեն պատրաստվում է հրաժարվել երեք խաղացողի ծառայություններից

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից, հայտնում է Calciomercato-ն:

Ըստ աղբյուրի` խոսքը մասնավորապես Էկտոր Հերերայի, Շիմե Վրսալկոյի և Իվան Շապոնյիչի մասին է: Նշվում է, որ վերը նշված ֆուտբոլիստներն այլևս չեն մտնում արգենտինացի մասնագետի ծրագրերի մեջ:

Հիշեցնենք, որ ամռան ընթացքում մադրիդյան ակումբը ձեռք էր բերել Անտուան Գրիզմանին, Ռոդրիգո Դե Պաուլին, Մատեուս Կունյային և Մարկոս Պաուլոյին: