Լենոն կարող հեռանալ Արսենալից

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է տրանսֆերի հանել դարպասապահ Բերնդ Լենոյին:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է գերմանացու ցուցադրած խաղից` ԱՊԼ-ի մեկնարկային երեք տուրում: Լենոյի ցուցադրած անվստահ խաղը ստիպել է «զինագործների» ղեկավարներին` նախապատվությունը տալ ակումբի նորեկ Աարոն Ռեմսդեյլին: 23-ամյա դարպասապահը նախորդ տուրում անառիկ պահեց դարպասը, ինչի շնորհիվ «Արսենալը» տարավ իր առաջին հաղթանակը:

Սպասվում է, որ Լենոն անգլիական ակումբում կմնա մինչև առաջիկա ամառ, ինչից հետո մեծ հավանականությամբ կհեռանա: 29-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետը ակումբի հետ լրանում է 2023 թվականին: