Բավարիան հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրտցը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը:

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան», ինչպես նաև մի քանի անգլիական ակումբներ: Ըստ աղբյուրի` Լևերկուզենյան ակումբը հակված չէ առաջիկա ամռանը վաճառելու Վիրտցի տրանսֆերը: Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը«Բայերի» կազմում մասնակցել է երեք հանդիպման` խփել երկու գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում: