Վերների խաղը բավարար լավը չէ բարձր մակարդակում խաղալու համար․ Վան Բաստեն

Նիդերլանդների հավաքականի նախկին հարձակվող Մարկո Վան Բաստենը քննադատել է «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներին:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա «18 անգամ» ավելի լավն է Վերներից, ինքը՝ Վան Բաստենը պատասխանեց. «Այո, առնվազն: Ես կարող եմ դա հաստատել»:

«Գրեթե հուզիչ է նրան տեսնելը: Դուք կարող եք նկատել, որ նա վստահություն չունի: Բայց որպես մարզիչ տեսնում ես, որ նա միշտ ճիշտ տեղում է: Բայց նրա խաղը պարզապես բավական լավը չէ բարձր մակարդակում խաղալու համար», – ասել է Վան Բաստենը Ziggo Sport-ի եթերում:

Նախորդ մրցաշրջանում Վերները 52 խաղում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: