Չելսիի նախկին հարձակվողն ավարտեց կարիերան

Լոնդոնի «Չելսիի» և Սենեգալի հավաքականաի նախկին հարձակվող Դեմբա Բան ավարտել է ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին 36-ամյա նախկին խաղացողը հայտնել է իր սոցիալական կայքերի միջոցով:

«Չելսիի» կազմում Բան անցկացրել է երկու մրցաշրջան` 2012/13 մրցաշրջանում նվաճելով Եվրոպա Լիգայի գավաթը: Բացի «Չելսիից» Դեմբա Բան հանդես է եկել նաև «Հոֆենհայմում», «Վեսթ Հեմում», «Նյուքասլում», «Շանհայ Շենհուայում» և մի շարք այլ ակումբներում: