Ռեալի պաշտպանը հնարավոր է տեղափոխվի Իտալիա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆեռլան Մենդին առաջիկայում կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, իտալական ակումբը Մենդիին դիտարկում է` որպես Ալեքս Սանդրոյին փոխարինող: Աղբյուրի փոխանցմամբ «Ծեր սենյորան» արդեն առաջիկա ձմռանը պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել «Ռեալին»:

Մենդիի պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Պաշտպանը նոր մեկնարկած մրցաշրջանում դեռևս հանդիպում չի անցկացրել, քանի որ շարունակում է ապաքինվել վնասվածքից: