Ա Սերիայի նորեկ «Սալերնիտանան» Իտալիայի առաջնությունում բավականին անհաջող է մեկնարկել և հասցրել է դառնալ հակառեկորդի հեղինակ:
«Ծովաձիուկները» պարտվել են մեկնարկային երեք խաղերում` բաց թողնելով 11 գնդակ: Ինչպես տեղեկացնում է Opta վիճակագրական պորտալը, սկսած` 1994/95 մրցաշրջանից սա վատագույն մեկնարկն է Ա Սերիայի պատմության մեջ:
Հիշեցնենք, որ Սալերնոն ներկայացնող ակումբը պարտվել է համապատասխանաբար «Տորինոյին» (0-4), «Ռոմային» (0-4) և «Բոլոնիային» (2-3):