Սալահը ԱՊԼ-ում հատեց 100 գոլի սահմանագիծը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, Անգլիայի պրեմիեր լիգայի 4-րդ տուրում գրավելով «Լիդսի» դարպասը, հատեց 100 գոլի սահմանագիծը ԱՊԼ-ում:

Պրեմիեր լիգայում 100 գոլ խփելու համար եգիպտոսցի ֆուտբոլիստից պահանջվեց 162 հանդիպում: Սա մրցաշարի պատմության 5-րդ լավագույն ցուցանիշն է: Սալահից ավելի արագ 100 գոլի սահմանագիծը հատել են Ալան Շիրերը (124 խաղում), Հարրի Քեյնը (141 խաղում), Սերխիո Ագուերոն (147 խաղում) և Տիերի Անրին (160 խաղում):

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 4-րդ տուրում «Լիվերպուլը» արտագնա հաղթանակի էր հասել «Լիդսի» նկատմամբ (3-0), իսկ հանդիպման հաշիվը բացել էր Սալահը: