Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Անգլիայի հավաքականի միանգամից երկու ֆուտբոլիստի

«Լիդսի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Նախորդ մրցաշրջանում Ֆիլիպսը «Լիդսի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում:

Միևնույն ժամանակ, ըստ Daily Star-ի, Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել նաև Դորտմունդի «Բորուսիայի» 18-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերը: Վերջինս գերմանական ակումբում անցկացրել է 52 հանդիպում, խփել հինգ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում: