Պաշտոնական. Ինտերի նախկին պաշտպանը վերադարձավ հայրենիք

Ճապոնիայի հավաքականի պաշտպան Յուտո Նագատոմոն, որն ուներ ազատ գործակալի կարգավիճակ, կարիերան կշարունակի «Տոկիոյում», որտեղ էլ սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով:

35-ամյա պաշտպանը իր հարազատ ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի հունվար:

Նագատոմոն հանդես է եկել նաև «Չեզենայում», «Ինտերում», «Գալաթասարայում», իսկ վերջին ակումբը ֆրանսիական «Մարսելն» էր: Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստն անցացրել է 127 հանդիպում, դարձել` չորս գոլի հեղինակ: