Կամավինգան 21-րդ դարում Ռեալի երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը նորամուտը նշել է գոլով

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, երեկվա խաղում գրավելով «Սելտայի» դարպասը, դարձավ 21-րդ դարում «սերուցքայինների» կազմում հանդես եկած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը նորամուտը նշել է գոլով:

Գոլը խփելու պահին մադրիդյան ակումբի նորեկը եղել է 18 տարեկան 306 օրական:

Իսկ առաջատարն այս ցուցանիշով բրազիլացի Ռոդրիգոն է, որը «Արքայական ակումբում» նորամուտը նշել է 2019 թվականին` «Օսասունայի» դեմ խաղում: Այդ օրը բրազիլացին 18 տարեկան 259 օրական էր: