Սուլշերը հայտնել է, որ Ռոնալդուն կմասնակցի Նյուքասլի դեմ առաջիկա խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ակումբ է վերադարձել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, անպայման կխաղա Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում:

Պորտուգալացու համար սա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նրա նորամուտը կլինի ակումբ վերադառնալուց հետո:

«Նա մեզ հետ լավ շաբաթ անցկացրեց այստեղ: Ինչ-որ պահի նա անպայման խաղադաշտ կմտնի, դա հաստատ է:

Բոլորը շատ ուրախ են նրա վերադարձին, տրամադրությունը շատ լավ է: Իհարկե, մենք անհամբերությամբ սպասում ենք շաբաթ օրվան», – Սուլշերին է մեջբերում The Mirror-ը: