Պատրաստվում եմ ճնշում գործադրել Սուլշերի վրա, որպեսզի նա ինձ ընդգրկի մեկնարկային կազմում առաջիկա խաղում․ Ռոնալդու

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այս ամառ «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», ասել է, որ պատրաստ է «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում խաղալ Պրեմիեր լիգայի շաբաթ օրը կայանալիք «Նյուքասլի» դեմ խաղում:

«Ես չէի սպասում, որ կհայտնվեմ մեկնարկային կազմում և նույնիսկ կհայտնվեմ խաղադաշտում (երբ 2003 թվականին նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդում»): Այդ պատճառով ես շատ էի նյարդայնանում:

Իհարկե, շաբաթ օրը ևս կնյարդայնանամ, բայց ես արդեն ավելի հասուն ու փորձառու ֆուտբոլիստ եմ, պատրաստ կլինեմ:

Ես պատրաստվում եմ ճնշում գործադրել Սուլշերի վրա, որպեսզի նա ինձ ընդգրկի մեկնարկային կազմում (ծիծաղում է): Ես պատրաստ եմ այդ խաղին» – մեջբերում է Ռոնալդուի խոսքերը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը: