«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Անցյալ ամիս նա անցկացրել է 3 խաղ, որոնցում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Մրցանակին հավակնում էին նաև «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն, «Վեսթ Հեմի» հարձակվող Սաիդ Բենրահման, «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը, «Էվերթոնի» հարձակվող Դեմարեյ Գրեյը և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը։