📷Պանդևը վերջին խաղն անցկացրեց Հս․ Մակեդոնիայի կազմում

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Գորան Պանդևը կարիերայի վերջին խաղն անցկացրեց։

Միմյանց դեմ կայանալիք խաղից առաջ (0-3) Նիդերլանդների հավաքականի ավագ Ջորջինյո Վեյնալդումը Պանդևին մարզաշապիկ նվիրեց նրա՝ հավաքականի կազմում անցկացրած խաղերի թվով։

Երբ երկրորդ կեսում Պանդևը փոխարինվեց, Հյուսիսային Մակեդոնիայի խաղացողները նրա համար պատվո միջանցք կազմեցին։