Մայրս միշտ մազերս կարճ էր կտրում, որպեսզի ոջիլ չունենայի․ Կավանի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է այն մասին, թե ինչու երկար մազեր ունի։

«Տարօրինակ է, բայց սա այն հարցն է, որը ես հաճախ լսում եմ իմ ընկերների և ընտանիքի անդամների շրջանում, երբ նրանք հարցնում են.«Կարո՞ղ ես քեզ պատկերացնել կարճ մազերով, Էդի»: «Էդի, երբևէ մտածե՞լ ես ավելի կարճ սանրվածք ունենալ»: Այսպիսով, այս հարցը բավականին հաճախ է առաջանում ընկերներիս և ընտանիքիս հետ շփվելիս:

Ես կարճ մազեր ունեի մինչև 15 տարեկան, երբ որոշեցի մեկնել Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեո՝ ֆուտբոլ խաղալու: Այդ ժամանակ ես սկսեցի աճեցնել իմ մազերը, ընդհուպ մինչև մեր օրերը: Ես արդեն գրեթե 20 տարի երկար մազեր ունեմ:

Ինչպես ավելի վաղ ասացի, չգիտեմ ՝ ​​դրանք կկտրե՞մ, թե՞՝ ոչ։ Ես դրա համար ոչ մի պատճառ չեմ տեսնում, քանի որ ինձ շատ է դուր գալիս, երբ երկար մազեր ունեմ․ չեմ պատկերացնում ինձ կարճ մազերով: Կարծում եմ, որ դա շատ կապ ունի այն բանի հետ, որ երբ երեխա էի, մայրս միշտ մազերս կարճ էր կտրում, որպեսզի ոջիլ չունենայի: 

Այնպես որ, ես կարծում եմ, որ միգուցե դա ինձ ընդհանրապես դուր չէր գալիս և մասամբ դա էր պատճառը, որ ես չեմ ուզում կտրել մազերս և հավանաբար դա երբեք չեմ անի մինչև ծերանալը»: – Կավանիին է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը: