Արգենտինայի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հաղթեց Բոլիվիային:
Տանտերերը հաղթեցին 3-0 հաշվով: Երեք գոլերն էլ խփեց Լիոնել Մեսսին:
Մեսսին իր կարիերայում 750 գոլի հեղինակն է դարձել, հաղորդում է Movistar Deportes-ը: Հարձակվողն անցկացրել է 932 հանդիպում:
Նշենք, որ այժմ Մեսսին ազգային հավաքականի կազմում իր ակտիվում ունի 79 գոլ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է հարավամերիկացի բոլոր խաղացողների շրջանում: Նա այդ ցուցանիշով գերազանցել է Պելեի ռեկորդը (77 գոլ)։