Գուս Հիդինկը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Կյուրասաոյի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

-Վերջերս չէի աշխատում կորոնավիրուսի պատճառով, ու այնպես ստացվեց, որ երեկ խոսեցի ղեկավարության հետ, ու եկանք այն համոզման, որ ավելի լավ կլինի դեռ դադար վերցնեմ, որովհետև նրանք այլ մոտեցում են ուզում փորձել։

-Խոսքն իսկապե՞ս դադարի մասին է։

-Ես պատրաստվում եմ կանգ առնել։ Վերջնական։

-Չե՞ք պատրաստվում վարվել Ադվոկատի նման (գլխավորում է Իրաքի հավաքականը, չնայած խոստացել էր ավարտել կարիերան)։

-Ոչ, ոչ,- ասել է Հիդինկը SBS 6-ի եթերում։

Հիդինկը կարիերայի ընթացքում աշխատել է Ռուսաստանի և Նիդերլանդների հավաքականներում, «Ռեալում», «Չելսիում», ՊՍՎ-ում, «Վալենսիայում» և այլ թիմերում։ Այդ ընթացքում նա հաղթել է Նիդերլանդների առաջնությունը, Գավաթը, Սուպերգավաթը, Անգլիայի Գավաթը, Միջմայրցամաքային Գավաթը, Ռուսաստանի հավաքականին հասցրել է Եվրո-2008-ի կիսաեզրափակիչ ու Նիդերլանդների և Հարավային Կորեայի հավաքականների հետ համապատասխանաբար գրավել ԱԱ-1998-ում և ԱԱ-2008-ում գրավել 4-րդ տեղը։