Բարսելոնան և Էսպանյոլը պատրաստակամություն են հայտնել օգնել Ալկանար ակումբին, որի խաղադաշտը տուժել է փոթորկի հետևանքով

«Բարսելոնան» և «Էսպանյոլը» պատրաստակամություն են հայտնել օգնել կատալոնական «Ալկանար» ակումբին, որի խաղադաշտը փոթորկի հետևանքով պատվել է ցեխով:

Սեպտեմբերի 1-ին կատալոնական Ալկանարում փոթորիկ է եղել: Արդյունքում, կատալոնական երրորդ լիգայում հանդես եկող տեղական ֆուտբոլային ակումբի մարզադաշտի դաշտը ցեխի մեծ շերտի տակ է հայտնվել:

«Մենք կորցրել ենք ամեն ինչ», – ասվում է ակումբի կողմից սոցիալական ցանցերում տեղադրված հաղորդագրության մեջ: Դրանից հետո շատ ֆուտբոլային ակումբներ առաջարկեցին օգնել լուծել խնդիրը:

Ակումբների շարքում, որոնք որոշել են օգնել, եղել են նաև «Բարսելոնան» և «Էսպանյոլը»: «Ալկանարի» նախագահն ասել է, որ իրենք ակումբից խնդրել են բոլոր անհրաժեշտ նյութերի ցանկը: