Սևիլիայի հարձակվողը լոնդոնյան գրանդի դիտակետում

Ինչպես տեղեկացնում է La Colina de Nervion-ը, Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է իր կազմում տեսնել Մարոկկոյի հավաքականի և «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիին:

Ըստ աղբյուրի` «զինագործները» ամեն ինչ կանեն, որ եկող տարվա ամռանը ձեռք բերեն 24-ամյա ֆուտբոլիստին, որի պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ լրանում է 2025 թվականին:

Էն-Նեսիրին անդալուսական ակումբում հանդես է գալիս 2020 թվականից: Այս ընթացքում անցկացրած 58 խաղում մարոկկացին խփել է 24 գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: