Հոլանդի տրանսֆերը գնելու հարցում Բորուսիան նախապատվությունը կտա Ռեալին

Դորտմունդի «Բորուսիան» իր հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը վաճառելու հարցում որպես առաջնային տարբերակ կդիտարկի Մադրիդի «Ռեալին»:

Ինչպես տեղեկացնում է Diario Madridista-ն, գերմանական ակումբի ղեկավարությանը դուր է եկել «Ռեալի» որդեգրած դիրքորոշումը` կապված նորվեգացու տրանսֆերը գնելու հետ: Անցած տրանսֆերային պատուհանի ընթացքում «մեղուների» ղեկավարները հստակ ընդգծել էին, որ այս տարի չեն դիտարկելու ոչ մի ակումբի առաջարկ, ինչից հետո «Ռեալը» առաջինն էր դուրս եկել բանակցային գործընթացից:

Հիշեցնենք, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն: