Բրիտանացի մաթեմատիկը ուսումնասիրել և պարզել է, թե ով է բոլոր ժամանակների ամենաանթերի ֆուտբոլիստը

Օքսֆորդի համալսարանի բրիտանացի մաթեմատիկ Թոմ Քրոուֆորդը հատուկ բանաձևով պարզել է, թե ով է պատմության ամենաանթերի ֆուտբոլիստը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Մաթեմատիկական գիտությունների դոկտորը ուսումնասիրել է այն ֆուտբոլիստներին, որոնք նվազագույնը երկու անգամ նվաճել են Ոսկե գնդակ: Ուսումնասիրության առարկա են դարձել հաղթանակները ազգային հավաքականի կազմում, միջազգային մրցաշարերում, ֆուտբոլիստների խփած գոլերը, անհատական մրցանակները, ինչպես նաև Ոսկե գնդակի համար անցկացված քվեարկություններից ստացած ձայները:

Համաձայն հետազոտությունների արդյունքի` պատմության ամենաանթերի ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Երկրորդ տեղում է ՊՍԺ-ի աստղ Լեո Մեսսին: Եռյակը եզրափակում է «ֆուտբոլի արքա» Պելեն: Հնգյակում են ընդգրկվել նաև Ֆերենց Պուշկաշը և բրազիլացի Ռոնալդոն: