📷 WhoScored․ Կարապետյանը՝ J խմբի խորհրդանշական հավաքականում

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրի շրջանակում J խմբում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Լիխտենշտեյնի հավաքականին: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

Խմբի մյուս խաղերում Գերմանիան 4-0 հաշվով հաղթեց Իսլանդիային, իսկ Ռումինիան և Հս․ Մակեդոնիան գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։

WhoScored պորտալը կազմել է ԱԱ-2022 որակավորման փուլի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականներ ըստ խմբերի։

J խմբի խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը, ով ստացել է 6,4 միավոր։