Ինչպես հայտնում է Le10Sport-ը, «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հնարավոր է տեղափոխվի ՊՍԺ:
Ըստ աղբյուրի ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները տեղյակ են, որ Ռյուդիգերի և «Չելսիի» միջև կան որոշակի դժվարությունների` կապված պայմանագրի երկարաձգման հետ: Գերմանիայի հավաքականի պաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է Ռյուդիգերին պահել իր թիմում: