Աղբյուր․ Բարսելոնան այս ամառ 80 մլն եվրո է առաջարկել Նեյմարի տրանսֆերի դիմաց

«Բարսելոնան» ցանկացել էր այս ամառ վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, հայտնում է Le10sport-ը։

Աղբյուրը հայտնում է, որ կատալոնական ակումբն իսկապես փորձել է ձեռք բերել բրազիլացուն:

«Բարսելոնան» Նեյմարի տրանսֆերի համար առաջարկել է 80 միլիոն եվրո, սակայն անմիջապես մերժում ստացել ՊՍԺ-ից:

Ըստ աղբյուրի, «Բարսելոնան» դրանցի հետո բրազիլացու տրանսֆերը ձեռք բերելու փորձեր չի ձեռնարկել: