Աշխարհի նախկին չեմպիոնն իր ծառայություններն է առաջարկել Ինտերին և Յուվենտուսին

36-ամյա իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն, ով այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ, իր ծառայություններն է առաջարկել «Ինտերին» և «Յուվենտուսին», չնայած այն հանգամանքին, որ այս ակումբները հետաքրքրված չեն` վերջինիս իրենց կազմում տեսնելով: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի Լյորենտեի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի և Իսպանիայի երկրորդ դիվիզիոնները ներկայացնող մի քանի ակումբներ, բայց 2010 թվականի աշխարհի չեմպիոնը հակված է տեղափոխվելու ավելի հայտնի ակումբ:

Նախորդ մրցաշրջանը հարձակվողն անցկացրել է «Ուդինեզեի» կազմում: Ա Սերիայի 17 խաղում Լյորենտեն դարձել է մեկ գոլի հեղինակ: