The Athletic-ի փոխանցմամբ, Լոնդոնի «Չելսին» ցանկանում է իր կազմում տեսնել «Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիին:
«Արիստոկրատները» 21-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էին գնել նաև անցած ամռանը, սակայն վերջին պահին նրանց ընտրությունը կանգ առավ Սաուլի վրա:
Ըստ աղբյուրի` Տչուամենիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն: Հավելենք, տաղանդավոր ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականում մասնակցել է երեք հանդիպման: