Լեսթերի կիսապաշտպանը Ռեալի տրանսֆերային նպատակ

Ինչպես տեղեկացնում է իսպանական հեղինակավոր պարբերական AS-ը, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Բելգիայի հավաքականի և «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի ծառայություններով:

Ըստ աղբյուրի` «Արքայական ակումբը» ստեղծագործող խաղարկողի փնտրտուքի մեջ է որպես Լուկա Մոդրիչին հնարավոր փոխարինողի: Կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ լրանում է 2023 թվականին:

Նշվում է, որ բանակցությունները կարող են սկսվել արդեն 2022 թվականի հունվարին:
Տիլեմանսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան»: