Նոայի կիսապաշտպանը մասնակցեց Մոնտենեգրոյի դեմ ամբողջ հանդիպմանը

Աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Լատվիայի հավաքականը մրցակցի դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Մոնտենեգրոյի հետ:

Լատվիացիների կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց «Նոայի» կիսապաշտպան Էդուարդս Էմսիսը: Վեց տուրից հետո Լատվիան հինգ միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին` 5-րդ հորիզոնականը: